Ծառայությունների մատուցման պայմաններ

Aviatomser.net կայքի օնլայն որոնողական համակարգի և օնլայն ամրագրման ծառայությունների մատուցման պայմաններ:


ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ավիատոմսեր.net կայքի այցելուները կայքի Online Booking (օն-լայն ամրագրում) բաժնում ունեն հնարավորություն որոնելու և ամրագրելու առցանց ավիատոմսեր: Վերոնշյալ բաժնում օնլայն ավիատոմսերի ամրագրումը կատարվում է երրորդ կողմին պատկանող ծառայության միջոցով և սերվերներում:

Ավիատոմսեր.net կայքը հանդիսանում է միայն երրորդային միջնորդ հարթակ, որտեղ օգտվողը հատկանշում է ցանկալի ավիաուղղությունը, այնուհետև, կատարելով որոնում, տեղափոխվում որոնման արյունքների էջ, որտեղ էլ կարող է ավարտել գործողությունը՝ անցնելով ավիատոմսի կամ հյուրանոցի օնլայն ամրագրմանը:

Որոնման էջում ցուցադրվող օնլայն ավիատոմսերի և հյուրանոցների գները սահմանում է ծառայություններ մատուցող երրորդ կողմը՝ մատակարարը: Գները ցուցադրվում են ըստ մատակարար համակարգերի արտարժույթների:

Կայքը պատասխանատվություն չի կրում օնլայն ավիատոմսերի և հյուրանոցների գների, դրանց պարբերական փոփոխման, ինչպես նաև օգտվողի կողմից կատարված ամրագրումների համար:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ....

Ավիատոմսերի և հյուրանոցների օնլայն ամրագրման ժամանակ անհրաժեշտ է ամենայն ուշադրությամբ լրացնել ամրագրման ժամանակ լրացվող վանդակները, մասնավորապես՝

- Թռիչքի (մեկնում, վերադարձ) ուղղությունը ամսաթվերը
- Ուղևոր(ներ)ի անունը, ազգանունը
- Ուղևոր(ներ)ի անձնագրի տվյալները
- Ուղևոր(ներ)ի կոնտակտային տվյալները

Հարկավոր է նաև ուշադիր լինել ավիափոխադրողի կողմից տրամադրվող ծառայությունների հանդեպ՝ թույլատրելի բեռի քանակը, քաշը, ինչպես նաև նախօրոք տեղեկանալ ավիափոխադրողի կողմից կիրառվող տոմսերի վերադարձի և փոփոխման ընթացակարգի և տուգանքների մասին:

ավիատոմսեր.net կայքի ղեկավարությունը պարտավորություն չունի պատասխանելու օնլայն ամրագրման հետ կապված հարցերին և օնլայն ամրագրման ժամանակ առաջացած խնդիրների դեպքում չի կարող լուծել դրանք:

Օգտվելով ավիատոմսեր.net կայքի օնլայն ամրագրման ենթահամակարգից՝ օգտվողն ինքն է պատասխանատու ամրագրման ժամանակ և դրանից հետո բխող հնարավոր թերությունների և խախտումների համար:

Փնտրեք մատչելի ավիատոմսեր բոլոր օնլայն ամրագրման կայքերում

Ավիատոմսերի ամրագրում Երևանում

▪ 011 56-66-56

055 56-66-56

Tour Advice // Yerevan, Sayat Nova 18

Zvartnots International Airport

Flights to and from Yerevan city, Armenia

Air tickets booking for flights

TEL: (+374 10) 321-004, (+374 99) 321-001

 

ԳԼԽԱՎՈՐ ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ԳՆԵՐ ONLINE BOOKING ԱՎՏՈԲՈՒՍԻ ՏՈՄՍԵՐ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ ՏՈՒՐԻԶՄ ԿՈՆՏԱԿՏ

Երևան-Մոսկվա | Երևան-Ս.Պետերբուրգ | Երևան-Պրահա | Երևան-Կրասնոդար և այլ ավիա ուղղություններ ամբողջ աշխարհով մեկ

Aviatomser.net - ավիատոմսերի վաճառք և գներ: Ավիատոմսերի, ավտոբուսի տոմսերի հյուրանոցների և տուրիստական փաթեթների արագ և հուսալի ամրագրում Հայաստանում

© 2011-2020 Ավիատոմսեր և տուրիզմ: Հեռ.՝ (010) 20-40-05 (ինֆո-կենտրոն)